Ձմեռային ուսումնական ճամբար. Աղվերան. օր առաջին

«Ձմեռային, ստուգատեսային ճամբար» ծրագրի շրջանակներում հունվարի 13-14-ին կազմակերպվեց ճամփորդություն դեպի Աղվերան: Ճամփորդությանը մասնակցում էին թվով 12 սովորող, ծնողներ, Ադամյան ընտանիքը և 2 դասավանդող՝ Անահիտ Եղյան, Բաբկեն Փաշինյան: Մեկնարկը տրվեց հունվարի 13-ին արևմտյան դպրոցում, ընդհանուր պարապմունքից հետո: Եղանակն ամպամած էր, մռայլ, բայց երբ հասանք Կոտայքի մարզ, մեզ դիմավորեց ջերմ արևը: Կանգ առանք Արզականում և քայլարշավեցինք Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի:

Մի լավ թավալ տալով ձյան մեջ, խաղալով ու երգելով՝ հասանք Աղվերան և, դասավորելով մեր իրերը, շտապեցինք բակ, որտեղ մեզ սպասում էին սահնակներն ու առատ ձյունը:

Հետո հավաքվեցինք խաղասրահում և կատարեցինք «Սառցե շղթա» բնագիտական փորձը:

Ընթրիքից հետո մեր ջոկատով  մասնակցեցինք հայոց լեզվի ֆլեշմոբին:

Երեկոյան երգեցինք, պարեցինք, կազմակերպեցինք խաղեր և այսպես եզրափակեցինք ճամբարի առաջին օրը:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Оставьте комментарий