Ուսումնական աշուն. Ճամբար. Օր երրորդ՝ Դիլիջան-Սևան-Երևան

Երրորդ օրն առավոտյան կարգի բերեցինք սենյակները, հավաքեցինք իրերը, նախաճաշեցինք և բռնեցինք ետդարձի ճամփան: Կանգ առանք Սևանի թերակղզում, այցելեցինք Սևանավանք:

Ուսումնական աշուն. Ճամբար. Օր երկրորդ՝ Դիլիջան

Առավոտյան արթնանալուն պես նախաճաշեցինք ու՝ դեպի Աղավնավանք: Օրն արևոտ էր ու պայծառ:

Читать «Ուսումնական աշուն. Ճամբար. Օր երկրորդ՝ Դիլիջան» далее

Ուսումնական աշուն. Ճամբար. Օր առաջին՝ Ստեփանավան

Հոկտեմբերի 26-ին, թվով 18 սովորող և դասավանդողներ, ըստ կազմած ծրագրի, ուղևորվեցինք դեպի Ստեփանավան-Դիլիջան՝ մասնակցելու եռօրյա ճամբարին: Առավոտյան ժամը 09:00-ին շարժվեցինք Սուրբ  Երրորդություն եկեղեցու բակից: Առաջինը կանգ առանք Ապարանում, մեզ դիմավորեց ձյունն իր ճերմակ գույնով, հետո՝ Սպիտակի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ: Ձյան հետ մի փոքր կռիվ տալով՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Ստեփանավան: Մեր դիմաց մի ուրիշ բնաշխարհ էր:

Читать «Ուսումնական աշուն. Ճամբար. Օր առաջին՝ Ստեփանավան» далее

«Բնագիտություն». Ծրագիր

                                 Բնություն:  Բնության  բաղադրիչները:

  • Ի՞նչ է  բնությունը: Որո՞նք  են  բնության  բաղադրիչները:
  • Ի՞նչու է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
  • Ինչպիսի՞ բնական  գիտություններ  գիտեք, որո՞նք  են  նրանց   ուսումնասիրությունների  առարկան:
  • Որո՞նք են  բնության  ուսումնասիրման  գիտական  մեթոդները: Ի՞նչ  գործիքներ  և  չափիչ  սարքեր  գիտեք:
  • Ի՞նչ նշանավոր  գիտնականներ  գիտեք,  նաև  հայ  գիտնականներ:
  • Ինչպիսի՞ կարևորագույն հայտնագործություններ  գիտեք, որոնք  մարդկանց  կյանքը  դարձրել  են բարեկեցիկ:
  • Երկնային ի՞նչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի կազմի  մեջ: Տիեզերքը քնա՞ծ  է…
  • Ի՞նչ է  Արեգակնային  համակարգը:
  • Ի՞նչ համաստեղություններ  գիտեք:
  • Ի՞նչ է  Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի:
  • Ինչպիսի՞ կառուցվածք  ունի  երկրակեղևը:
  • Ինչպիսի՞ երկնային  մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը:
  • Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  • Ինչո՞ւ գետերը  միշտ  ներքև  են հոսում:
  • Ինչո՞ւ տերևը  կանաչ է, իսկ երկինքը երկնագույն:
  • Ինչպե՞ս են  առաջանում  ամպերը:
  • Քանի՞ մայրցամաքի  է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն:
  • Ինչպիսի՞ բնական  և  տեխնածին  աղետներ  գիտեք:
  • Քանի՞ մարզերի  է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը,որո՞նք  են  դրանք:

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները.

  • Բնական գիտությունները  և  նրանց   ուսումնասիրությունների  առարկան
  • Նշանավոր գիտնականներ,  նաև  հայ  գիտնականներ,  նրանց  կատարած  հայտնագործությունները
  • Մեր տեղը  տիեզերքում` Արեգակնային  համակարգի  մոլորակները
  • Երկիր մոլորակ, Լուսին
  • Բնական և  տեխնածին  աղետներ
  • ՀՀ մարզերը