Գիտագործնական հավաքի նախագիծ.Բնագիտական լաբորատորիան կրտսեր դպրոցում

images
Նախատեսված է կրտսեր դպրոցի 5-10 տարեկանների համար
Նպատակը.

  • Ստեղծել հարմարավետ և ապահով միջավայր բնագիտական փորձեր և դասաժամեր անցկացնելու համար
  • Համալրել ձեռք բերված լաբորատոր սարքերը, համապատասխան գործիքներն ու փորձանոթները
  • Ձեռք բերել փորձերի համար անհրաժեշտ նյութեր
  • Համացանցից դուրս բերել հետաքրքիր և անվտանգ փորձերի տեղեկություններ
  • Ստեղծել կապ բնագիտություն+բուսաբուծություն+ռուսերեն+անգլերեն առարկաների միջև
  • Համալրել լաբորատորիան բույսերով՝ ստեղծելով էկոլոգիապես մաքուր միջավայր
  • Կատարել հետազոտական աշխատանքներ՝ սերմից-սածիլ, կտրոնից-բույս, բույսը անօդ տարածության մեջ՝ ֆլորարիում, թեմաներով

Читать «Գիտագործնական հավաքի նախագիծ.Բնագիտական լաբորատորիան կրտսեր դպրոցում» далее

Պլաստիկ շշերին՝ երկրորդ կյանք. նախագիծ

images

Նախագիծը նախատեսված է կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների և քոլեջի ուսանողների համար: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամանորյա նվեր. ֆլորարիում

Այսօրվա բնագիտության դասաժամը տարբերվում էր մյուսներից նրանով, որ մենք մեկնարկեցինք նոր նախագիծ, որի արդյունքում ստացանք առաջին ֆլորարիումը: Մեզ միացավ ընկեր Էդմոնը, ով օգնեց պատրաստել ճիշտ հողախառնուրդ: Նախապես ընտրված ապակյա տարայի մեջ լցրեցինք հողախառնուրդը՝ պեմզաքարի կարմիր ավազ և սովորական հող՝ 1:3 հարաբերությամբ, ընտրեցինք համապատասխան բույսերը, քլորոֆիտումը՝ արմատով, կալանխոեն և տրադեսկանցիան՝ կտրոններով, տնկեցինք, ջրեցինք շատ քիչ, ծածկեցինք կափարիչով և ստացանք մեր առաջին ֆլորարիումը:
Ֆլորարիումը հիմնականում ապակե տարածք է, որը լինում է, ինչպես  բաց՝ առանց կափարիչի, այնպես էլ հերմետիկ փակ: Բույսերի բազմացման մի  տարածք է, որի մեջ կարելի է լցնել թե՛ հող, թե՛ ջուր, թե՛ ծառի կեղև: Բույսերը կարելի է դնել արմատով և առանց արմատ (որոշ ժամանակ անց, ի շնորհիվ խոնավության, կտրոնները արմատակալում են): Ապակե տարաների մեջ բույսերի  ձևավորումն ավելի գեղեցիկ է, իսկ պահպանման համար շատ քիչ ջանք է պահանջվում:

Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրի տանը. նախագիծ

Նախագիծը նախատեսված էկրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների և քոլեջի ուսանողների համար: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: