Գլոբուս և քարտեզ

Կարող եք օգտվել նաև այս հղումից:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9 Читать «Գլոբուս և քարտեզ» далее

Կենսոլորտ. նախագիծ

image_751

  1. Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
  2. Ի՞նչ են վերցնում շրջակա միջավայրից կենդանի օրգանիզմները և ի՞նչ են վերադարձնում շրջակա միջավայր:
  3. Ինչպե՞ս են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
  4. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որո՞նք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
  5. Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
  6. Պատրաստեք փոքրիկ հոլովակ, որը ուղղված կլինի անհետացող կենդանիների ու բույսերի պաշտպանությանը:

Մթնոլորտ. նախագիծ

-8-638

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանների սովորողների և քոլեջի ուսանողների համար

Նպատակն է ուսումնասիրել, հետազոտել միջավայրի մթնոլորտի աղտոտման հիմնախնդիրները և գտնել հնարավոր լուծումներ:

  • Ուսումնասիրել միջավայրի մթնոլորտի աղտոտման պատճառները
  • Աղտոտված մթնոլորտի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա
  • Ուսումնասիրել և տալ լուծում՝ ինչպե՞ս պահպանել մթնոլորտը աղտոտումից
  • Ուսումնասիրել մոտակա միջավայրի արտադրական ձեռնարկությունների  նպաստող հանգամանքները մթնոլորտի աղտոտման գործում

Ձմեռային ճամբար. Գառնի, Ողջաբերդ

Հունվարի 27-ին կրթահամալիրի մի խումբ ճամբարականներ իմ և Ռոզա Գսպոյանի ղեկավարությամբ ճամփորդեցին դեպի Ողջաբերդ-Գառնի: Դրսում ձյուն էր տեղում, բայց մենք պատրաստված՝ դահուկներով ու սահնակներով ճամփա ընկանք: Առաջինն այցելեցինք Գառնու տաճար, բարձունքից հիացանք Ազատ գետով, Գառնու կիրճով: Շտապում էինք, պետք է հասնեինք Ողջաբերդ՝ Չարենցի կամարի մոտ, որ սահեինք, ձնագնդի խաղայինք: Ահա մեր խենթությունների մասին պատմող տեսանյութը:

 

 

 

Հունվար ամսվա հաշվետվություն

Հունվար ամսին իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

  1. «Պլաստիկ շշերին՝ երկրորդ կյանք»
  2. «Փոքրիկ ջերմոց յուրաքանչյուրի տանը»
  3. «Թղթի թափոնին՝ երկրորդ կյանք»
  4. «Ջերմոց»
  5. «Հին իրերին նոր կյանք ու շունչ բույսերի օգնությամբ»
  6. Բնագիտա-տեխնիկական ստուգատեսի նյութերի թարգմանություն

Իրենց աշխատանքներով հանդես են եկել սովորողներն ու դասավանդողները.

Թարգմանություն անգլերենից. Բաբկեն Փաշինյան և ընկերներ
Թարգմանություն ռուսերենից. Աստղիկ Պողոսյան և ընկերներ
Թարգմանություն ռուսերենից. Անահիտ Եղյան և ընկերներ
Թարգմանություն անգլերենից. Բաբկեն Փաշինյան և ընկերներ

Читать «Հունվար ամսվա հաշվետվություն» далее