ՀՀ անկախության տոնը և մեր ազատությունը…

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Իսկ մենք այսպես ենք անցկացնում մեր օրը անկախ ու ազատ հայրենիքում:

 

ՓՈՔՐԻԿ ԲՆԱԳԵՏՆԵՐԸ

 

Երկարացված օրվա խմբի սովորողներն այսօր կատարեցին բնագիտական փորձ՝ «Ծիածան»: Բոլորը շատ ոգևորված էին: Անձեռոցիկի վրա նշում էին գեղեցիկ գույներ, որից հետո թղթի ծայրն իջեցնում ջրի մեջ ու ստանում «Ծիածան»:
Օրը շարունակեցինք բակում՝ խաղալով հին հայկական ավանդական խաղեր: Այդ խաղերից շատերը այնքան էլ հայկական չեն, սակայն ժամանակի ընթացքում ներխուժել են մեր կյանք և դարձել շատ սիրելի և մեր կյանքի անբաժանելի մասը: Այս անգամ ընտրեցինք «Աղջիկ փախցնոցի» խաղը: Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Այս ամենին հաջորդեց կավճանկարչությունը:

Ամբողջական նյութը՝ այստեղ:

Պատանի բնասերները

20190913_150533

Սովորողները  հոգնում, սպառվում  են միայն այն դեպքում,  երբ անելիք չունեն այլևս: Մեզ  հետ դա տեղի չի ունենում,  քանի որ  մենք զբաղված ենք լինում:  Զբաղվում ենք միասին  մարմնամարզությամբ, նկարչությամբ, տարբեր խմբային խաղերով, պարտիզապուրակային աշխատանքով և շրջակա միջավայրի խնամքով:

Ահա այսպիսի հագեցած օր ունեցան երկարացված օրվա «Պատանի բնասերների» խմբի երեխաները: Читать «Պատանի բնասերները» далее