Ճամբարային առօրյան այսօր

Ճամբարային օրը սկսվեց «Բույսերի խնաք» նախագծով, որի նպատակն է հետաքրքրություն ու սեր առաջացնել ճամբարականների մոտ, հետո սովորեցնել փոքր թաղարից մեծի մեջ բույսերի տեղափոխման գաղտնիքներն ու նրբությունները: Մեզ այցելեց տիկին Շողիկը՝ իր հետ բերելով մի մի քանի տեսակի բույսեր, սակայն որոշվեց կանաչ մեծ թաղարի մեջ վերատնկել տրադեսկանցիա բույսի տարբեր տեսակներ, որոնց տերևները իրարից տարբերվում էին գույնով, տեսքով դիզայնով: Ճամբարականներն այս աշխատանքները կատարում էին սիրով և ոգևորությամբ, մի խումբն էլ ջրեց այգու ճիմերը և միջանցքներում գտնվող թաղարային բույսերը:

Մանկավարժության հունիսյան ճամբար 2017

հունիսի 19-21-, 26-28-ի աշխատակարգ

9.00 – 9.45 – մարզական պարապմունք (լող, հեծանիվ, մարմնամարզություն)
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում (ինքնակրթություն, ուսումնական տարվա ամփոփում)
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք (արտմիջավայր, պարտեզապուրակային գործունեություն)

հունիսի 22-23-, 29-30-ի աշխատակարգ

  • Ուսումնական քայլարշավ
  • «Գետը քաղաքում» նախագիծ
  • Երկօրյա-եռօրյա ճամփորդություն

 

Ամառային-ճամբարային «Ծաղկաձոն»

Ամառային-ճամբարային «Ծաղկաձոն»-ը որպես «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը շարունակվում է: Այսօր Մեդիակենտրոն էին այցելել Հյուսիսային դպրոց-պարտեզի մի խումբ ճամբարականներ՝ իրականացնելու նախագիծը: Իրենց հարցերն ուղղելով տիկին Շողիկին՝ ձեռք բերեցին նոր հմտություններ բույսերի խնամքի և բազմացման մասին:

Ամառային-ճաբարային «Ծաղկաձոն»

Ամառային-ճամբարային «Ծաղկաձոն»-ը որպես «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը շարունակվում է: Այսօր ավելի մեծ ոգևորություն կար սովորողների մեջ: Յուրաքանչյուրն ընտրեց իր բույսը, ծանոթացավ անվան, խնամքի ու բազմացման եղանակի հետ: Սիրով վերատնկեցին նոր, գեղեցիկ ձևավորված փոքրիկ թաղարների մեջ՝ խոստանալով խնամել ու բազմացնել՝ ստեղծելով փոքրիկ պարտեզ պատշգամբում: