Գետը համայնքում: Փնջային հավաք

«Գետը համայնքում: Փնջային հավաք» նախագծի շրջանակում կրթահամալիրի հյուրերն էին Սևանի ավազանի Ծովագյուղի Մուրացանի անվան, Սեմյոնովկայի հիմանական և  Արտանիշի միջնակարգ դպրոցների տնօրենները, դասավանդողները և սովորողները: Ըստ պայմանավորվածության հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ մեր հյուրերին դիմավորեց Տիար Բլեյանը: Փոքրիկ զրույցից հետո կրթական փոխանակումներ նախագծով նրանք Մայր դպրոցում մասնակցեցին միասնական ուսումնական պարապմունքներին: Եղան խեցեգործության լաբորատորիայում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Սեբաստիա համերգասրահում, որտեղ էլ կայացավ «Գետը համայնքում» նախագծով հավաք-քննարկում-ասուլիսը: Այս ամենին հաջորդեց մասնակցություն Մեդիաուրբաթին:

 

Կոմպոստ հնձած խոտից

Ելնելով այն հանգամանքից, որ կրթահամալիրում օր-օրի ավելանում են կանաչ տարածքները և հնձած խոտի պահպանման խնդիր է առաջանում, արագ կազմեցինք նախագիծ, համացանցից դուրս բերեցինք հնձած խոտը կոմպոստի վերածելու մասին նյութեր և շատ ուրախացանք, որ հանդիպեցինք նման լուծման: Արագ անցանք գործի, փայտյա արկղ ստանալու համար, որպես նյութ, օգտագործվեց գործածության համար ոչ պիտանի պադոններ: Փոքրիկ պարտիզպաններին օգնության եկան Հյուսիսային դպրոց-պարտեզի այգեպան ընկեր Հովիկը և Քոլեջի պարտիզպանները տիկին Շողիկի հետ: Համատեղ աշխատանքից հետո փայտյա արկղն արդեն պատրաստ է, մնում է լցնենք հնձած խոտը:

Դեպի Արտավազի եկեղեցի և Թեժառույքի բարձունք

Արտավազի դպրոցի տնօրենի, դասավանդողների և սովորողների հետ եղանք Արտավազի խոնարհված եկեղեցում, որից հետո միասնական հաղթահարեցինք Թեժառույքի բարձունքը: Իրականացրեցինք համատեղ բնապահպանական նախագիծ:

Իրենց գյուղի և դպրոցի մասին պատմում է Արտավազի միջնակարգ դպրոցի սովորող Ռուզաննա Մարգարյանը:

Կրթական փոխանակում. Ազգային պարերգերի շարք

Կրթական փոխանակումներ նախագծի շրջանակում սեպտեմբերի 21-ին եղանք Արտավազի միջնակարգ դպրոցում: Մեզ դիմավորեցին դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը, դասավանդողներն ու սովորողները: Փոքր զրույցից հետո տիկին Մարինեն ներկայացրեցրեց ազգային պարերգերի կարևորությունը, նշանակությունը և սկսվեց պարուսուցումը: