Մթնոլորտային ճնշում

Մթնոլորտային ճնշման գոյությունը  հաստատում են բազմաթիվ երևույթներ:
Եթե բաժակը լցնենք ջրով, ծածկենք թղթի թերթիկով և ձեռքի ափով թուղթը բաժակի եզրերին սեղմած՝ բաժակը շրջենք, ձեռքի ափը հեռացնելուց հետո ջուրը բաժակից չի թափվի: Այդ երևույթի պատճառը մթնոլորտային ճնշումն է:

Փորձերով հաստատված է, որ ծովի մակարդակի վրա մեկ խորանարդ մետր (1 մ կողմով խորանարդի տարողությամբ) օդի զանգվածը 1 կգ 300 գ է: Ծովի մակարդակից բարձրանալուն զուգընթաց մթնոլորտային օդի խտությունը նվազում է: Երկրի ձգողության պատճառով մթնոլորտի վերի շերտերը ճնշում են գործադրում ստորին շերտերի վրա: Այդ կերպ մթնոլորտային ճնշումը հաղորդվում է մինչև Երկրի մակերևույթ, ընդ որում՝ բոլոր ուղղություններով:

Ահա, ևս մեկ կայացած դասաժամ:

Սերմ, ծաղիկ, պտուղ

Ա. Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոցի 6բ դասարանի սովորողները բնագիտության դասաժամին իրականացրեցին «Սերմ, ծաղիկ, պտուղ» նախագիծը, որը սովորողներին սովորեցնում է  բույսերի խնամքն սկսած ամենասկզբից՝ սերմից.

ա) ինչպե՞ս ցանել
բ) որ բույսը (ծաղիկը) ի՞նչ խորությամբ պետք է ցանել
գ) ինչքա՞ն ժամանակում կծլի
դ) սերմի ծլողունակությունը, ջերմաստիճանը և լույսը ի՞նչ նշանակություն ունի բույսի աճի համար
ե) ինչպե՞ս պետք է  ջրել, ի՞նչ հաճախականությամբ
զ) ինչպե՞ս են տեղափոխում սածիլը և այլն:

Նախապես ընտրել էինք չիլի պղպեղի սովորական և զանգակ տեսակների սերմերը: Սովորողները տեղեկացան՝ ինչպե՞ս ճիշտ մաքրել և առանձնացնել սերմերը պատիճներից: Արդյունքում ձեռք բերեցին տեխնոլոգիական նոր հմտություններ և կարողություններ:

Սերմը ցանելուց առաջ հարկավոր է հաշվել սերմերի քանակը, որպեսզի պարզենք սերմերի ծլողունակությունը՝ քանի սերմ, քանի սածիլ ստացվեց: Նշեցինք ամսաթիվն ու անցանք գործի: Հետևելով ընթացքին՝ արդյունքը կներկայացնենք մի փոքր ուշ:

Աշխույժ, հավես օր ու… բարձր տրամադրություն

Շնորհիվ մեր հոգատար, բարի, իրենց գործին նվիրված մանկավարժների աշխատանքի՝ մեր օրը դառնում է աշխույժ ու հավես: Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի ընկեր Ավետիսյանին, ով ուրախ երգ-երաժշտությամբ ապահովեց բարձր տրամադրություն և հագեցած օր: