Ձմեռային ուսումնական ճամբար. Աղվերան. օր երկրորդ

Առավոտյան շուտ արթնացանք, քանի որ այդ օրը մեր ընկեր Բաբկենի ծննդյան օրն էր, նրան անակնկալ էր սպասվում: Ներխուժեցինք սենյակ և բարձր-բարձր երգեցինք՝ շնոր-հա-վո՜՜՜ր…
Առավոտյան ընդհանուր պարապմունքն անցկակցրեցինք բակում, մարզվեցինք, սահնակ քշեցինք, հետո նախաճաշեցինք ու քայլարշավ դեպի Չորուտ-Իշխանավանք կամ Չորդավանք:

Մեզ սպասվում էր երկար,  հաճելի, փորձություններով արշավ, քայլում էինք ու քայլում: Մի պահ ճանապարհը շփոթեցինք, քանի որ առատ ձյուն էր և դեռ ոչ ոք ոտք չէր դրել այդտեղ: Դիմացից գնում էր մեր Սլավան, նա ճանապարհ էր բացում և մենք հեշտությամբ հաղթահարում էինք:

Բնության գրկում սնվելը շա՜՜՜տ հավես է, նստեցինք մի հարմար տեղ, հանգստացանք, ուժ հավաքեցինք ու շարժվեցինք:

Մեզ հետ էր նաև ամենափոքրիկ սեբաստացի Անգելինա Ադամյանը, ով առանց տրտնջալու մինչև վերջ հաղթահարեց այս արշավը՝ 4 ժամ բնության գրկում՝ քայլելով:
Իսկ ընկեր Բաբկենը տարերքի մեջ էր, նա իր հոբելյանական ծնունդը նշեց սարերում, ձյունառատ Աղվերանում, իր սաների հետ,  ուրախ ու տարբերվող անցած տոներից:
Հենց այսպես էլ անցկացրեցինք երկու օր և վերադարձանք Երևան: Ի դեպ տեղեկացնեմ, որ մենք մեր ջոկատի անունը որոշեցինք դնել «Անդավաճաններ», որպեսզի առանց իրար դավաճանելու ճամփորդենք ամբողջ տարին:
Տեսանյութերը՝ մեկ փաթեթում:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Оставьте комментарий