Ուսումնական աշուն. Ճամբար. Օր առաջին՝ Ստեփանավան

Հոկտեմբերի 26-ին, թվով 18 սովորող և դասավանդողներ, ըստ կազմած ծրագրի, ուղևորվեցինք դեպի Ստեփանավան-Դիլիջան՝ մասնակցելու եռօրյա ճամբարին: Առավոտյան ժամը 09:00-ին շարժվեցինք Սուրբ  Երրորդություն եկեղեցու բակից: Առաջինը կանգ առանք Ապարանում, մեզ դիմավորեց ձյունն իր ճերմակ գույնով, հետո՝ Սպիտակի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ: Ձյան հետ մի փոքր կռիվ տալով՝ շարունակեցինք ճանապարհը դեպի Ստեփանավան: Մեր դիմաց մի ուրիշ բնաշխարհ էր:

Ձմեռն իր իրավունքների մեջ էր: Հիանալով այս հրաշք բնությամբ՝ շարժվեցինք Դենդրոպարկ:

Շրջեցինք, տեսանք աշխարհի ամենամեծ ծառը՝ սեկվոյան: Հաջորդ կանգառը՝ Տորմակավանք-Լոռե բերդ:

Հագեցած օրվա վերջում ճանապարհը շարունակեցինք դեպի Դիլիջան, որտեղ մեզ սպասում էին մեր տաք ննջասենյակներն ու ջերմ մթնոլորտը:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Оставьте комментарий