Արևմտյան դպրոց-պարտեզում այսօր մեկնարկեցին «Դդմացան» և «Բույսերի խնամք» նախագծերը: Մեզ միացավ տիկին Շողիկն իր ուսանողուհի Ռուզաննայի հետ: Նրանք բերել էին դդմի սերմեր, ներկայացրեցին, որ դդումն ու դդմի սերմը ունեն շատ բուժիչ և օգտակար հատկություններ: Սկսվեց դդմացանը, որին հաջորդեց «Բույսերի խնամք» նախագիծը:
Տիկին Շողիկը նախապես մեզ տրամադրել էր տարբեր բույսեր՝ արմատներով և կտրոններով: Ընկեր Էդմոնը նույնպես մասնակցում էր այդ նախագծի իրականացման աշխատանքներին: Նա իր հետ բերել էր գործիքներ, հող: Նրա օգնությամբ հողը լցրեցինք թաղարի մեջ, ծանոթացանք ճիշտ չափաբաժնով ստացված հողախառնուրդի տեխնոլոգիայի հետ:
Տիկին Շողիկը ներկայացրեց բույսերի տնկման տեխնոլոգիան և իր օգնությամբ մենք անցանք գործի: Նախագծին մասնակցեցին բոլոր 4-5-րդ դասարանների սովորողները: