Արշավ դեպի Շաքեի ջրվեժ

Ճամբարի երրորդ օրն առավոտյան ժամը 09:00 հավաքվեցինք դպրոցի բակում: Կատարեցինք նախավարժանք, մարզվեցինք, հավաքեցինք մեր իրերը, շնորհակալություն հայտնեցինք Սիսիանի թիվ 5 դպրոցի անձնակազմին, պայմանավորվեցինք հանդիպել կրթահամալիրում՝ շարունակելու մեր համատեղ նախագծերը, շարժվեցինք դեպի Շաքեի ջրվեժ: Կանգ առանք Որոտան գետ ափին: Որոտանը Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից և  Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ:
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։
Նախաճաշեցինք, թրջվեցինք գետում և արահետով շարժվեցինք դեպի հրաշք Շաքեի ջրվեժ: Այն գտնվում է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա։

Читать «Արշավ դեպի Շաքեի ջրվեժ» далее

Երեկոյան ժամանցը Սիսիանի դպրոցում

Երեկոյան, վերադառնալով դպրոց, ընթրեցինք ու մեկնարկեց մեր հայկական ավանդական խաղերը:

Այցելություն Որոտնավանք և Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Ճանապարհը շարունակեցինք դեպի Որոտնավանք: Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Թվագրվում է X-XI դդ.:

Читать «Այցելություն Որոտնավանք և Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցի» далее

Դեպի Թանահատի բարձունքը

Դպրոցում աշխատանքներն ավարտելուց հետո շարժվեցինք հաղթահարելու Թանահատի բարձունքը:
Թանահատի վանքի հիմնադրումը վերագրվում է V-VI դարերին: Կառուցված է կարմրավուն քարից, այդ է պատճառը, որ տեղացիներն այն կոչում են «Կարմիր վանք» («Ղըզըլ վանք»): Ըստ Օրբելյանի մեկնաբանության՝ վանքի կրոնավորները` հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն բանջարեղենով ու ընդեղենով էին սնվում` հրաժարվելով անգամ թանից: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին, այստեղից էլ վանքի անունը` Թանահատի վանք: Ըստ ավանդույթի ` վանքը հիմնադրել է Մխիթար ճգնավորը, որի գերեզմանն էլ գտնվում է վանքի մոտ: Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հնում գոյություն է ունեցել Անահիտ Աստվածուհու մեհյանը:
Տեղ հասնելուն պես նկատեցինք, որ Սիսիան գետը վարարած է, փնտրեցինք հարմար ճանապարհ, քանի որ պետք է անցնեինք գետը, նոր բարձրանայինք սարը: Քայլեցինք գետի երկայնքով, ուսումնասիրեցինք տարածքը, բայց ելք չգտանք: Թանահատի վանքը նկարեցինք հեռվից ու չհանձնվելով՝ հաղթահարեցինք դիմացի բարձունքը:SAM_8728

Ճամբարի երկրորդ օրը

 

Առավոտյան, ըստ պայմանավորվածության, ժամը 09:00-ին բոլորս դպրոցում էինք: Մարզվեցինք, նախաճաշեցինք: Այդ օրը շաբաթօրյակ էր,  դպրոցի սովորողներն ու դասավանդողները եկել էին իրականացնելու իրենց նախագիծը: Մինչ այդ շրջեցինք դպրոցում, ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ: Հետո միացանք իրենց և համատեղ մաքրեցինք դպրոցի տարածքը: Փորձառու սեբաստացիներնը, իրար հերթ չտալով, արագ գործի անցան:

Բակում, Կոմիտասի հուշարձանի մոտ միասնական երգեցինք Կոմիտաս:

Դեպի Հալիձոր-Տաթևի վանք-Սատանի կամուրջ

Բնությունն ինքնին գրավիչ է ու պարտադրող: Իսկ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշակոթողներն ու վանքերը՝ առավել ևս: Ճանապարհը շարունակեցինք Հալիձորով դեպի Տաթևի վանք: Հալիձորը գյուղ է Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախափնյակում, հեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին:

Читать «Դեպի Հալիձոր-Տաթևի վանք-Սատանի կամուրջ» далее

Եռօրյա ճամփորդություն դեպի Սյունիքի մարզ

Մայիսի 26-ին կայացավ եռօրյա ճամփորդություն դեպի Սյունիքի մարզ: Ըստ նախագծի մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 08:00-ին: Առաջին կանգառը Արփա գետի ափին էր, որտեղ էլ նախաճաշեցինք, ուսումնասիրեցինք, նկարեցինք և շարունակեցինք ճանապարհը:

Читать «Եռօրյա ճամփորդություն դեպի Սյունիքի մարզ» далее