Բաց պարապմունք քոլեջում

Աշնանային ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաքի շրջանակներում այսօր քոլեջում կայացավ բաց պարապմունք, որին մասնակցում էին քոլեջի 1-2-րդ կուրսերի ուսանողները: Պարապմունքը վարում էին ավագ դպրոցի սովորողներ Մերի Մարկոսյանը, Անուշ Նիկողոսյանը և Դիանա Տատինցյանը: Թեման տրադեսկանցիա բույսի մասին էր: Նրանք ներկայացրեցին «Բույսերի խնամք», «Բույսերն ըստ իրենց օգտակարության» և «Բույսերի տնկում և բազմացում» թեմաներն իրենց իսկ պատրաստած ուսումնական տեսանյութերով: Ուսանողները ձեռք բերեցին  բուսասերի և պարտիզպանի որոշ հմտություններ և կարողություններ, կատարեցին համատեղ աշխատանք՝ իրենց ձեռքով տնկեցին տրադեսկանցիա բույսը և յուրաքանչյուրը իր տնկած բույսը տարավ տուն: