Բնագիտություն. Ծրագիր

img_20160918_110146

Բնագիտության ծրագիր

%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6

 

«Բնագիտություն». Ծրագիր

                                 Բնություն:  Բնության  բաղադրիչները:

  • Ի՞նչ է  բնությունը: Որո՞նք  են  բնության  բաղադրիչները:
  • Ի՞նչու է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
  • Ինչպիսի՞ բնական  գիտություններ  գիտեք, որո՞նք  են  նրանց   ուսումնասիրությունների  առարկան:
  • Որո՞նք են  բնության  ուսումնասիրման  գիտական  մեթոդները: Ի՞նչ  գործիքներ  և  չափիչ  սարքեր  գիտեք:
  • Ի՞նչ նշանավոր  գիտնականներ  գիտեք,  նաև  հայ  գիտնականներ:
  • Ինչպիսի՞ կարևորագույն հայտնագործություններ  գիտեք, որոնք  մարդկանց  կյանքը  դարձրել  են բարեկեցիկ:
  • Երկնային ի՞նչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի կազմի  մեջ: Տիեզերքը քնա՞ծ  է…
  • Ի՞նչ է  Արեգակնային  համակարգը:
  • Ի՞նչ համաստեղություններ  գիտեք:
  • Ի՞նչ է  Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի:
  • Ինչպիսի՞ կառուցվածք  ունի  երկրակեղևը:
  • Ինչպիսի՞ երկնային  մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը:
  • Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  • Ինչո՞ւ գետերը  միշտ  ներքև  են հոսում:
  • Ինչո՞ւ տերևը  կանաչ է, իսկ երկինքը երկնագույն:
  • Ինչպե՞ս են  առաջանում  ամպերը:
  • Քանի՞ մայրցամաքի  է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն:
  • Ինչպիսի՞ բնական  և  տեխնածին  աղետներ  գիտեք:
  • Քանի՞ մարզերի  է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը,որո՞նք  են  դրանք:

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները.

  • Բնական գիտությունները  և  նրանց   ուսումնասիրությունների  առարկան
  • Նշանավոր գիտնականներ,  նաև  հայ  գիտնականներ,  նրանց  կատարած  հայտնագործությունները
  • Մեր տեղը  տիեզերքում` Արեգակնային  համակարգի  մոլորակները
  • Երկիր մոլորակ, Լուսին
  • Բնական և  տեխնածին  աղետներ
  • ՀՀ մարզերը

Կրթահամալիրի հյուրն է Ալավերդու թիվ 8 դպրոցը «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում

Հոկտեմբերի 14-15-ին կրթահամալիրը «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցի 7-րդ դասարանի թվով 20 սովորողներին և 4 դասավանդողներին: Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ: Այցելեցինք «Սեբաստացի մոլ», որտեղ մեզ դիմավորեց հմայիչ ու գեղեցիկ Լիլին: Մեզ միացավ նաև Տիար Բլեյանը, ով ողջունեց հյուրերին սեբաստացիական ողջույնով: Շրջեցին մոլում, Լիլին ներկայացրեց կրթահամալիրի սովորողների աշխատանքները, բիզնես ծրագրերը, որից հետո քայլեցինք դեպի Քոլեջ:

Читать «Կրթահամալիրի հյուրն է Ալավերդու թիվ 8 դպրոցը «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում» далее

Ստեփանավան-Դիլիջան եռօրյա ճամբար

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b903

Ճամբարին կարող են մասնակցել քոլեջի ուսանողներ և կրտսեր դպրոցի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակը՝ 26.10-28.10.2016թ
Պատասխանատուներ – Անահիտ Եղյան, Բաբկեն Փաշինյան
Դասավանդողներ՝ Սոնա Փափազյան, Մենուա Հարությունյան, Քրիստինե Սահակյանց-Առողջագիտական բլոգ
Նպատակը՝ հայրենագիտական հետևյալ նախագծերի շուրջ

Բարձունքի հաղթահարում՝ Գոշի լճի բարձունքը
Քայլարշավներ՝ Ստեփանավան, Դիլիջան
«Ուսումնական աշուն»

Գիշերակացը՝ Դիլիջանի «Հովք»հանգստյան տուն
Նախահաշիվ՝  սնունդ 2000 + գիշերակաց 2000  + տրանսպորտ 5000 = 9000դրամ/սովորողը
26.10.2016թ. Читать «Ստեփանավան-Դիլիջան եռօրյա ճամբար» далее

«Էկոլոգիա և բնապահպանություն» ծրագիր

greenworld

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի 10-11 դասարաններում  դասավանդելու համար:

Ծրագրի նպատակն է տալ ինտեգրված գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, էկոլոգիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների   դիտարկելու, ստեղծագործելու, հետազոտելու ունակությունը,  տրամաբանական մտածողությունը, գիտական լեզվամտածողությունը, եզրակացություն անելու կարողությունը:

Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ: Անհրաժեշտություն Է ծանոթանալ  այլ երկրներում բնապահպանական խնդիրների լուծման եղանակների հետ:

Ծրագիրը առաջարկում է էկոլոգիական կրթության հարցադրումների և խնդիրների լուծման, դաստիարակության, անձի զարգացման և անհատների, խմբերի և մասայական աշխատանքների, անհատական և կոլեկտիվ ստեղծագործության, ուսուցչի և սովորողի  համատեղ ստեղծագործական համակարգված մոտեցում: Читать ««Էկոլոգիա և բնապահպանություն» ծրագիր» далее

«Բնագիտություն» առարկայի ծրագիր 4-5-րդ դասարանների համար

Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝
• Էկոլոգիա – ընդհանուր ծանոթացում էկոլոգիա գիտության հետ
• Ֆիզիկական աշխարհագրություն
• Կենսաբանություն
• Ֆիզիկա
• Աստղագիտություն
• Քիմիա
• Բնապահպանություն

Читать ««Բնագիտություն» առարկայի ծրագիր 4-5-րդ դասարանների համար» далее