Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը

 

Շատ դարեր առաջ մարդիկ ապրում էին պարզ կյանքով: Նրանք զբաղվում էին մեզ ծանոթ հողագործությամբ, անասնապահությամբ, հիմնում էին փոքրիկ բնակավայրեր, բրոնզից ու երկաթից պատրաս­տում էին տարբեր գործիքներ, նույնիսկ զենքեր: Անվիճելի է, որ այդ ամե­նը հնարավոր էր իրականացնել միայն բնության բարիքների (հարստության կամ, ինչպես ընդունված է ասել <շահագործման> շնորհիվ):

Անտառային վայրերում ապրող մարդիկ հեկտարներով այրում էին անտառները` այն վարելահողի վերածելու համար, սնվելու համար հավաքում էին վայրի բույսեր, որսում վայրի կենդանիներ: Սակայն բնության վրա մարդու ազդեցության հետևանքներն այդքան էլ զգալի չէին, որովհետև բնությունը կարողանում էր ինքնուրույն «վերականգնել իրեն հասցված փոքրիկ վերքերը»: Читать «Ինչպես Փրկել երկրագնդի բնությունը» далее

Առաջադրանք. էկոլոգիա

  1. Հայաստանի գետերը. Հրազդան
  2. Ուսումնասիրել և համացանցից դուրս բերել տեղեկություններ Հրազդան գետի հիմնախնդիրների մասին
  3. Գտնել և առաջարկել լուծումներ դրանց կանխարգելման վերաբերյալ, նվազագույնի հասցնելու ճանապարհներ գետի ջրի աղտոտման, մաքրության մասին:
  4. Հրազդան գետի կենդանական ու բուսական աշխարհի գոյությանը սպառնացող վտանգները
  5. Անել առաջարկներ Հրազդան գետի էկոլոգիական իրավիճակի բարելավման ուղղությամբ

Առաջադրանք. ջրոլորտ

1. Որո՞նք են ալիքների առաջացման պատճառները։
2. Ի՞նչ է ցունամին և ե՞րբ է առաջանում։
3. Ինչո՞ւ է առաջանում մակընթացություն և տեղատվություն։
4. Որո՞նք են օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառները։
5. Օվկիանոսային ի՞նչ հոսանքներ գիտեք։ Դրանք ի՞նչ ազդեցություն ունեն մեր մոլորակի կլիմայի վրա։

Առաջադրանք. ջրոլորտ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը
  2. Քանի՞ օվկիանոս կա: Որո՞նք են դրանք
  3. Օվկիանոսի ո՞ր մասն են անվանում ծով
  4. Ջրային ո՞ր տարածությունն են անվանում ծով
  5. Օվկիանոսի կամ ծովի ո՞ր մասն են անվանում ծոց
  6. Ի՞նչ է ծովի մակարդակը
  7. Ինչի՞ շնորհիվ են տաքանում օվկիանոսի ջրերը
  8. Ի՞նչ գործոններից է կախված ջրի աղիությունը
  9. Ինչպե՞ս է փոփոխվում ջրի ջերմաստիճանը` կախված օվկիանոսի խորությունից

Առաջադրանք. ջրոլորտ

  1. Ի՞նչ հետաքրքիր առանձնահատկություններ ունի ջուրը
  2. Կախված ջերմաստիճանից` ի՞նչպես է փոփոխվում ջրի խտությունը
  3. Սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից. ջրի այս առանձնահատկությունը կենսական  ի՞նչ առանձնահատկություն ունի
  4. Ի՞նչ կենսաբանական նշանակություն ունի ջուրը

Առաջադրանք. ջրոլորտ

  1. Ի՞նչ է ջրոլորտը
  2. Ի՞նչ խմբերի են բաժանվում ջրոլորտի ջրերը
  3. Ի՞նչ դեր ունի ջուրը բնության մեջ
  4. Ի՞նչ եք հասկանում բնությամ մեջ ջրի շրջապտույտ ասելով
  5. Որո՞նք են Երկրի վրա ջրի շրջապտույտի հիմնական պատճառները
  6. Բնության մեջ ի՞նչ երևույթներ եք դիտել` կապված ջրի շրջապտույտի հետ

Մարդը և նրա ապրելու միջավայրը

  1. Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
  2.    Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
  3.    Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
  4. Ինչ է սպասվում մեզ ապագայում: