Զբոսաշրջություն. նախագիծ

Զբոսաշրջությունը հանդիսանում է դաստիարակչական աշխատանքների առաջնային ոլորտներից մեկը։ Այն ունի ավելի լայն դաստիարակչական գաղափարներ, որոնցից են քաջությունը, ֆիզիկական կարողությունը, հարգանքը և սերը հայրենիքի, բնության հանդեպ։ Զբոսաշրջությունը թույլ է տալիս մեր ժամանակն օգտագործել բնության բարելավման, բնության վերացման վտանգը կարգավորելու նպատակով մեր միասնական խմբի շնորհիվ։

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքներ. ճամփորդող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա կամ բազմօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում, համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում: 

Ծրագրի նպատակը

  • Սովորողների համախմբում և միասնական գործունեություն
  • Կրթության ոլորտում սովորողների գիտելիքների ընդլայնում ու խորացում ՝ պատմության, աշխարհագրության, կենսաբանության և ֆիզիկական պատրաստակամության
  • Քարտեզից և կողմնացույցից օգտվելու կարողությունների ձեռքբերում
  • Զբոսաշրջության ընթացքում բժշկական օգնության կողմնորոշման գիտելիքների ձեռք բերում
  • Էկոլոգիական խնդիրների ծանոթացում և բնության պահպանման աշխատանքների իրականացում
  • Տվյալ վայրի մասին տեղեկությունների հավաքագրում՝ ավանդույթներ, ծիսական հարսանիք, ծիսական կերակուր, ծիսական պարեր ու երգեր, խաղեր:

Արդյունքում.  

  • Ձևավորում է սովորողի ինքնուրույնությունը ցանկացած պայմաններում
  • Շփում նոր միջավայրում, օտար մարդկանց ներգրավում նախագծին (այդ տեղանքի բնակիչներին)
  • Կազմակերպչական հմտությունների և կարողությունների ձեռքբերում
  • Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում

Գործունեության ձևերը
Արշավների կազմակերպում նախագծով որոշված վայրերով
Այլ վայրերից կրթահամալիր եկած խմբերի ուղեկցում, Երևան քաղաքի ներկայացում
Մարզական, պարային, երգչախմբային ստուգատեսների  կազմակերպում

Սովորողները պետք է իմանան.
Արշավների կազմակերպման կարգը և պահելաձևի կանոնները
Զբոսաշրջության նպատակն ու տվյալ վայրի էկոլոգիական խնդիրները
Տեղանքի կողմնորոշման կարողություններն աստղերով, կողմնացույցով ու նշաններով
Տեղեկություններ տվյալ վայրի բույսերի մասին – բուժիչ հատկություններ, թունավոր բույսեր
Էքսկուրսիաների և արշավների կազմակերպման և անցկացման կարգը

Կարողություններ.
Խմբային տեղաշարժումն արահետներով և ճանապարհներով
Ճանապարհի խոչընդոտների միասնական հաղթահարում
Արշավների և մարզական պարապմունքների ժամանակ կողմնացույցով կամ քարտեզով կողմնորոշում
Առաջին բժշկական օգնության ցուցաբերում
Սննդի էթիկա
Արշավների կազմակերպում, անհրաժեշտ պարագաներ և արշավային գործիքներ.

  1. Մարզական հարմար հագուստ և կոշիկներ, գլխարկ
  2. Ջրաման
  3. Հեռադիտակ
  4. Կողմնացույց
  5. Պարանոցն արևից պաշտպանող միջոց (շարֆ և այլն)
  6. Բրդուճներ

Տուրիզմը և մարզական կողմնորոշումը թույլ է տալիս մասնակիցներին ոչ միայն հաջողությունների հասնել, այլև զարգացնել մասնակիցների ինտելեկտը և ֆիզիկական պատրաստվածությունը։

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s