Կոմպոստ. նախագիծ

20170922_121539             pravila-prigotovleniya-xoroshego-komposta11

Մասնակիցներ
Նախագիծը նախատեսված է կրտսեր դպրոցի սովորողների և Քոլեջի ուսանողների համար
Ժամանակահատված
Մարտ-նոյեմբեր
Նպատակը Читать «Կոմպոստ. նախագիծ» далее

Սերմնահավաք

«Սերմնահավաք» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի պարտիզպաններն այցելեցին Քոլեջ: Տիկին Շողիկը ներկայացրեց հնդկական նուռը, պասիֆլորան, տեղեկացանք, որ դրանք մագլցող բույսեր են, տալիս են պտուղ, իսկ պտղից էլ՝ սերմ: Ծանոթացանք նաև իպոմեա բույսի հետ, հավաքեցինք այդ բույսի սերմերը: Շնորհակալ ենք տիկին Շողիկին հագեցած օրվա համար:

Բույսերի խնամք. քլորոֆիտում

Հյուսիսային կրտսեր դպրոցի «Բույսերի խնամք» ընտրությամբ գործունեության խումբն այսօր իրականացրեց «Դատարկ թաղարների համալրում» նախագիծը: Խմբին աջակցում էր Քոլեջի շրջանավարտ Լևոնը, ով փորձում էր իր ձեռք բերած հմտություններն ու կարողությունները փոխանցել կրտսեր ընկերներին: Նախապես մաղեցին հողը, լցրեցին թաղարի մեջ և տնկեցին Քլորոֆիտում տեսակի բույսը: Հետաքրքրությունն ավելի մեծացավ, երբ տեղեկացան, որ բույսը համարվում է օդը մաքրող լավագույն միջոց: Այս ամենից հետո տեղեկություններ ձեռք բերեցին համացանցից և նյութեր հրապարակեցին իրենց բլոգներում:

Գևորգ Հարությունյան

Վարուժան Պողոսյան