Համատեղ նախագիծ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողների և Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների հետ

Այսօր իրականացվեց համատեղ նախագիծ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողների և Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների հետ: Այցելեցինք Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա, որտեղ 8-րդ դասարանի սովորողները տիկին Հասմիկի հետ մեզ ներկայացրեցին մի քանի փորձեր: Քանի որ առջևում Զատկի տոնն է, տիկին Հասմիկը որոշել էր փորձերը կատարել ձվերով: Եղանք նաև Միջին դպրոցի ջերմոց-լաբորատորիայում, շրջեցինք, ծանոթացանաք նոր բույսերի հետ, որոնց սերմերը մեզ նվիրել էր մեր նոր գործընկերը: Ձեռք բերելով փորձեր կատարելու նոր հմտություններ և կարողություններ՝ մեծ տպավորություններով վերադարձանք Արևմտյան դպրոց:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Оставьте комментарий