Երկօրյա ճամբար Եղեգնաձորում

Մարտի 24-ին թվով 15 սովորող և երեք դասավանդող՝ Անահիտ Եղյան, Շողիկ Պողոսյան, Բաբկեն Փաշինյան, ըստ հետևյալ նախագծի ուղևորվեցինք դեպի Եղեգնաձոր: Պետք է այցելեինք Եղեգնաձորի թիվ 2 դպրոց: Արդեն ծանոթ էինք և՛ դպրոցին, և՛ տնօրենին՝ Անահիտ Սարգսյանին, և՛ դասավանդողներին ու սովորողներին: Մեկ անգամ  եղել էինք այդ դպրոցում և արժանացել նրանց ջերմ ընդունելությանը: Ճանապարհին կանգ առանք Արփա գետի մոտ, իրականացրեցինք բնապահպանական նախագիծ, մի փոքր տարածք մաքրեցինք աղբից, սնվեցինք բնության գրկում և շարունակեցինք ճանապարհը:

Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեցին Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի տնօրենը, դասավանդողներն ու սովորողները: Դասարանում հայոց լեզվի դասավանդող Շուշան Ավետիսյանը ընթերցեց Անանյանի «Մայր այծը» պատմվածքը, որի մեջ պատկերավոր ներկայացված էր Վայոց Ձորի լեռնաշխարհը: Ընթերցումից հետո եղան համատեղ խմբային քննարկումներ երկու դպրոցների սովորողների միջև:

Իր տպավորություններով մեզ հետ կիսվել է Բաբկեն Փաշինյանը:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s