Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա

Իմ աչքերով իմ աչքերին նայող մանկություն չկա…
Սահյանական ոգով պարուրված մեր ձմեռային ճամբարն սկսեցինք այսպես: Մեզ դիմավորեցին ջերմ արևը, փայլող ձյունն ու տրամադրող բնութունը: Ի՜նչ հավես…

Հին իրերին նոր կյանք ու շունչ բույսերի օգնությամբ. նախագիծ

     
Նպատակը.

1. Նկուղներում, տան անկյուններում եղած հին անօգտագործելի իրերին՝ գնդաձև ջահեր, դույլեր, տարբեր ոճի կոշիկներ և հնավոճ այն ամենը, ինչի մեջ կարելի է հող լցնել և բույս տնկել, տալ նոր կյանք ու շունչ:
2.Թափոնների նպատակային և արդյունավետ օգտագործում և միաժամանակ էկոլոգիական խնդիրների լուծման յուրօրինակ մասնակցություն:
3.Միատեսակ իրերից առանձին  հավաքածուի ստեղծում և տարբեր հավաքածուներով  մասնակցություն  ցուցահանդեսներին, իսկ որոշ գործերի դեպքում՝ նաև ցուցահանդես- վաճառքներին:
4. Ձերբազատում հին իրերից:
5. Հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում :
6. Ստեղծագործական մտքի զարգացում:
7. Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում հետաքրքիր նոր կերպարների ստեղծում՝ տալով նոր կյանք ու շունչ անպետք ու անօգտակար իրերին: Читать «Հին իրերին նոր կյանք ու շունչ բույսերի օգնությամբ. նախագիծ» далее

Բնասերների ջոկատի ճամբարային երրորդ օրը

 

Առավոտյան ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո բնասերների ջոկատն իր տարերքի մեջ էր: Առաջինը եղանք հյուսիսային դպրոց-պարտեզի լաբորատորիայում, ճշտեցինք ջերմաստիճանը, որն ի դեպ այսօր 14 աստիճան էր, ջրեցինք չոր բույսերը, վերատնկեցինք քոլեջի ջերմոցից բերված կտրոնները, այցելեցինք ընկեր Կարինեի խմբասենյակ, որտեղ նույնպես 14 աստիճան էր, բույսերը խնամված էին և իրենց շատ լավ էին զգում: Ըստ պայմանավորվածության շտապեցինք քոլեջ, որտեղ պետք է մեզ միանար ընկեր Բաբկենն իր «Հայտնագործողներ» ջոկատով: Բայց ճանապարհին որոշեցինք այցելել նաև Արևելյան դպրոց-պարտեզի ջերմոց: Հանդիպեցինք ճամբարականներին, մի քանի խորհուրդներ տվեցինք, նրանց հետ ջրեցինք չոր բույսերը, եղանք ընկեր Մերիի ջոկատում, որտեղ ընկեր Իվետան անցկացրել էր բնագիտական վարպետության դաս: Փոքրիկները, մեկը մյուսին հերթ չտալով, իրենց տպավորություններն էին կիսում մեզ հետ:
Այս ամենից հետո մենք քոլեջի ջերմոց-լաբորատորիայում էինք: Եվ իրոք «Հայտնագործողներ» ջոկատի համար իսկական հայտնագործություն էր տիկին Շողիկի «Ֆլորարիում» նախագիծը, որին մենք՝ բնասերներս, արդեն ծանոթ էինք: Միասին դիտեցինք տեսանյութ՝ «Ինչպե՞ս են պատրաստում ֆլորարիում» թեմայով, ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Ձեռք բերելով նոր հմտություններ, բաժանվեցինք, պայմանավորվելով հաջորդ պարապմունքին միասին իրականացնել այս հրաշք նախագիծը:
Շնորհակալ ենք տիկին Շողիկին, ընկեր Բաբկենին և ընկեր Անահիտին….

Բնասերների ջոկատի ճամբարային առաջին օրը

Այսօր մեկնարկեց ձմեռային ճամբարի առաջին օրը: Հյուսիսային դպրոցում արագ ձևավորվեց բնասերների խումբը և նրանք անցան գործի: Երբ մտանք քանդակի սենյակում առանձնացրած փոքրիկ ջերմոցը, առաջինը ստուգեցինք սենյակի ջերմաստիճանը: Այնտեղ 10 աստիճան էր, բույսերն էլ՝ լավ խնամված ու ջրված: Հեռացրեցինք չորացած տերևները, ջրեցինք չոր բույսերը և շարժվեցինք դեպի քոլեջի ջերմոց-լաբորատորիա, որտեղ մեզ դիմավորեցին տիկին Շողիկն ու «Կանաչ աշխարհի ձմեռային տեսչության» անդամները: Տիկին Շողիկը ներկայացրեց կտրոնից և տերևից բույսի ստացման տեխնոլոգիան: Հետո մեզ միացավ քոլեջի ճամբարականների խումբը և մենք միացյալ պարապմունք անցկացրեցինք՝ տիկին Շողիկի օգնությամբ: Ծանոթացանք ֆլորարիումի պատրաստման և պահպանման տեխնոլոգիային, ստացանք նոր ֆլորարիում, որը գրավեց բոլորի ուշադրությունը: Վերցնելով մի քանի տեսակի բույսերի կտրոններ՝ մեծ տպավորություններով վերադարձանք հյուսիսային դպրոց՝ շարունակելու մեր ճամբարային առօրյան:

Ջերմոց. նախագիծ

Նախատեսված է կրտսեր դպրոցի 5-10 տարեկանների համար:
Նպատակը.

  • Ընտրել հարմարավետ, լուսավոր, արևոտ, ձմռանը ջեռուցվող տարածք
  • Ձեռք բերել հետաքրքիր դիզայնով հարմարավետ թաղարներ
  • Ձեռք բերել սենյակային բույսերի բազմատեսակ կտրոններ և սերմեր
  • Ձեռք բերել ճիշտ բաղադրությամբ հողախառնուրդ (տորֆ, սևահող, ավազ և այլն)
  • Ձեռք բերել հողագործական միջին չափի գործիքներ
  • Սնուցող պարարտանյութեր և բուժանյութեր
  • Կատարել հետազոտական աշխատանքներ՝ սերմից-սածիլ, կտրոնից-բույս, բույսը անօդ տարածության մեջ՝ ֆլորարիում, թեմաներով
  • Համացանցից դուրս բերել տեղեկություններ բույսերի մասին և ստեղծել փաթեթ՝ էլեկտրոնային գրքի տեսքով

Արդյունքում.

  • ՈՒնենալ հարմարավետ, լուսավոր, արևոտ, ձմռանը ջեռուցվող տարածք
  • Ունենալ հետաքրքիր դիզայնով հարմարավետ թաղարներ
  • Ունենալ հարուստ կանաչ անկյուն՝ հագեցած բազմատեսակ բույսերով
  • Ունենալ էկոլոգիապես մաքուր, կանաչ միջավայր
  • Ունենալ բույսերի մասին տեղեկատվական փաթեթ՝ էլեկտրոնային գրքի տեսքով