Բույսերի խնամք ջերմոցում

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի բնասերների ջոկատի անդամները ջերմոց-լաբորատորիայում կատարեցին մի շարք հետաքրքիր և արդյունավետ աշխատանքներ: Նախ ստուգեցին սենյակի ջերմաստիճանը, այնտեղ 15 աստիճան էր, ջրեցին այն բույսերը, որոնց հողն  արդեն չոր էր: Կատարեցին վերատնկման և բազմացման աշխատանքներ, վերադասավորեցին բույսերը, մաքրեցին տարածքը, և իրենց աշխատանքից գոհ՝ շարունակեցին ճամբարային առօրյան:

Ձմեռային ճամբար. Գառնի, Չարենցի կամար

«Հայաստանի պատմամշակութային վայրերը» հայրենագիտական նախագծի շրջանակներում հունվարի 27-ին, ուրբաթ օրը, առավոտյան ժամը 09:30-16:30 կազմակերպվում է ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնու տաճար և Չարենցի կամար:
Նպատակը. Ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային վայրերի հետ՝ վանքեր, եկեղեցիներ, բերդեր, հուշարձաններ:
Մասնակիցներ.Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողներ: