Ամանորյա նվեր. ֆլորարիում

Այսօրվա բնագիտության դասաժամը տարբերվում էր մյուսներից նրանով, որ մենք մեկնարկեցինք նոր նախագիծ, որի արդյունքում ստացանք առաջին ֆլորարիումը: Մեզ միացավ ընկեր Էդմոնը, ով օգնեց պատրաստել ճիշտ հողախառնուրդ: Նախապես ընտրված ապակյա տարայի մեջ լցրեցինք հողախառնուրդը՝ պեմզաքարի կարմիր ավազ և սովորական հող՝ 1:3 հարաբերությամբ, ընտրեցինք համապատասխան բույսերը, քլորոֆիտումը՝ արմատով, կալանխոեն և տրադեսկանցիան՝ կտրոններով, տնկեցինք, ջրեցինք շատ քիչ, ծածկեցինք կափարիչով և ստացանք մեր առաջին ֆլորարիումը:
Ֆլորարիումը հիմնականում ապակե տարածք է, որը լինում է, ինչպես  բաց՝ առանց կափարիչի, այնպես էլ հերմետիկ փակ: Բույսերի բազմացման մի  տարածք է, որի մեջ կարելի է լցնել թե՛ հող, թե՛ ջուր, թե՛ ծառի կեղև: Բույսերը կարելի է դնել արմատով և առանց արմատ (որոշ ժամանակ անց, ի շնորհիվ խոնավության, կտրոնները արմատակալում են): Ապակե տարաների մեջ բույսերի  ձևավորումն ավելի գեղեցիկ է, իսկ պահպանման համար շատ քիչ ջանք է պահանջվում:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s