Կրթահամալիրի հյուրն է Ալավերդու թիվ 8 դպրոցը «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում

Հոկտեմբերի 14-15-ին կրթահամալիրը «Կրթական փոխանակումներ» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցի 7-րդ դասարանի թվով 20 սովորողներին և 4 դասավանդողներին: Հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ: Այցելեցինք «Սեբաստացի մոլ», որտեղ մեզ դիմավորեց հմայիչ ու գեղեցիկ Լիլին: Մեզ միացավ նաև Տիար Բլեյանը, ով ողջունեց հյուրերին սեբաստացիական ողջույնով: Շրջեցին մոլում, Լիլին ներկայացրեց կրթահամալիրի սովորողների աշխատանքները, բիզնես ծրագրերը, որից հետո քայլեցինք դեպի Քոլեջ:

Կանգ առանք «Պասիֆլորա» արգելոց-տնկարանի մոտ: Տիկին Շողիկը ներկայացրեց մագլցող բույսերը, նրանց խնամքը, բազմացումը: Շրջեցինք այգում: Եղանք կարի արտադրության լաբորատորիայում, ուսանողները ներկայացրեցին բատիկի հանգույցի տեխնոլոգիան, ջերմոց-լաբորատորիայում բոլորի ուշադրությունը գրավեց գերմանամկների աշխուժությունը,  սուրճի ծառը և բազմատեսակ սենյակային բույսերը:

Այս ամենից հետո մետաքսի ճանապարհով քայլեցինք դեպի Մայր դպրոց, շրջեցինք, եղանք քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում, մարզադաշտերում, մեր հյուրերը վոլեյբոլ, ֆուտբոլ խաղացին, որից հետո մասնակցեցին Մեդիաուրբաթին: Հանդես եկան գրաբարյան քառյակներով, միասնական պարով:

Մեզ միացավ ընկեր Բաբկենը: Ուղևորվեցինք դեպի հարավային դպրոց, որտեղ մեր հյուրերը դասավորեցին իրենց իրերը, ընթրեցին, մասնակցեցին հայոց լեզվի ֆլեշմոբին, ընկեր Բաբկենի օգնությամբ բացվեց բլոգ, որտեղ տեղադրվեց ալավերդցիների առաջին նյութը, ներկայացրեցինք կրթահամալիրը, ծրագրերն ու նախագծերը, ծանոթացրեցինք դասավանդողների և սովորողների բլոգների հետ, իսկ հետո՝ թափառումներ:

Հաջորդ օրն առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք Մատենադարան: Երկու օրը քիչ էր, բայց՝ հագեցած: Հրաժեշտ տվեցին՝ հանդիպելու ակնկալիքով:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s