Այսպիսի բարձունք կարող են հաղթահարել միայն սեբաստացիները

Սեպտեմբերի 17-ին մի խումբ սովորողներ, ծնողներ և դասավանդողներ առավոտյան ժամը 09:00-ին հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ճամփորդում էինք դեպի Վանաձոր: Պետք է հաղթահարեինք Հարթագյուղի (Ղալթաղչի) Սուրբ Հովհաննես մատուռի բարձունքը:

Քանի որ եղանակը ամպամած էր, որոշեցինք բարձունքը հաղթահարել հաջորդ օրը և ճանապարհը շարունակեցինք Վանաձոր: Տեղ հասնելուն պես քայլեցինք դեպի «Բոշի թաղ» կոչվող թաղամասում գտնվող Թթուջուր աղբյուրի մոտ: Խմեցինք այդ մաքուր ջրից, հագեցանք, շրջեցինք Վանաձորում ու հասանք այն վայրը, որտեղ պետք է գիշերեինք: Տեղավորեցինք մեր իրերը, միասին ճաշեցինք, հանգստացանք, հետո՝ քայլարշավ դեպի Վանաձորի լճեր:

Հագեցած օր անցկացնելուց հետո վերադարձանք, ընթրեցիք, վայելեցինք տաք թեյը ու պառկեցինք հանգստանալու, քանի որ հաջորդ օրը մեզ սպասում էր Հարթագյուղի բարձունքը:

Առավոտյան շուտ արթնացանք, մարզվեցինք, նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը, շարունակեցինք ճանապարհը: Կանգ առանք Վանաձորի բուսաբանական այգու մոտ: Շրջեցինք, ընկեր Բաբկենը մեզ ծանոթացրեց մի քանի անծանոթ ծառատեսակների հետ, համտեսեցինք աշնանային ալոճը:

Եվ վերջապես «Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս… »: Ու բռնեցինք Հարթագյուղի ճանապարհը: Բարձրանում էինք անվերջ թվացող սարը, դժվար էր, բայց նաև հեշտ: Մենք սեբաստացի ենք ու ոչ մի խոչնդոտ մեզ չէր խանգարում: Եվ ահա Սուրբ Հովհաննես մատուռը:

Բարձունքը նվաճված է:

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Այսպիսի բարձունք կարող են հաղթահարել միայն սեբաստացիները: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s