Ճամփորդություն դեպի «Բերդկունք» կամ «Սպիտակ բերդ» ամրոց և Հայրիվանք

Սեպտեմբերի 10-ին, թվով 17 ուսանող և 2 դասավանդող՝ Անահիտ Եղյան և Մերի Խանջյան, ուղևորվեցինք Գեղարքունիքի մարզ՝ «Բերդկունք» կամ «Սպիտակ բերդ» ամրոց և Հայրիվանք: Ճանապարհին հանդիպեցինք հեծանվորդ-սեբաստացիներին:
Բերդկունք գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։ Գյուղի հյուսիս-արևելյան մասում է գտնվում «Բերդկունք» կամ «Սպիտակ բերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.): Դեպի բերդ տանող ճանապարհը շատ քարքարոտ էր և մի փոքր դժվար: Բայց մենք՝ սեբաստացիներս, առանց երկմտելու բարձրացանք:

Վերևից երևում էր Սևանա լիճը՝ իր գեղեցկությամբ ու հմայքով:

Վայելելով այդ հրաշք տեսարանը՝ ցած իջանք և շարունակեցինք ճանապարհը դեպի Հայրիվանք: IX-XIII դարերի այս վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսի-արևելյան մասում, Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա:
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա  Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Այս ամենից հետո կանգ առանք Սևանա լճի ափի մոտ: «Աշնանային լողափ» նախագծի շրջանակներում մի լավ լողացինք, վալելեցինք աշնանային Սևանը ու մեծ տպավորություններով վերադարձանք Երևան:

 

 

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s