«Էկոլոգիա և բնապահպանություն» ծրագիր

greenworld

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի 10-11 դասարաններում  դասավանդելու համար:

Ծրագրի նպատակն է տալ ինտեգրված գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, էկոլոգիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների   դիտարկելու, ստեղծագործելու, հետազոտելու ունակությունը,  տրամաբանական մտածողությունը, գիտական լեզվամտածողությունը, եզրակացություն անելու կարողությունը:

Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ: Անհրաժեշտություն Է ծանոթանալ  այլ երկրներում բնապահպանական խնդիրների լուծման եղանակների հետ:

Ծրագիրը առաջարկում է էկոլոգիական կրթության հարցադրումների և խնդիրների լուծման, դաստիարակության, անձի զարգացման և անհատների, խմբերի և մասայական աշխատանքների, անհատական և կոլեկտիվ ստեղծագործության, ուսուցչի և սովորողի  համատեղ ստեղծագործական համակարգված մոտեցում:

Ծրագրի արդիականությունը

Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի նկատառումներով.

  1. Ծրագիրը ուղղված է սովորողի բազմակողմանի զարգացմանը և դաստիարակությանը, նրա ինտելեկտի կատարելագործմանը, մտահորիզոնի ընդարձակմանը, դիտողականության, հետազոտական ունակությունների զարգացմանը: Զարգանում է խոսքի տարբեր ձևեր. երկխոսություն, նկարագրություն, բացատրություն, բնապահպանական պատմվածք և այլն: Տեսական և ակտիվ ուսման ձևերի համադրում /խաղ, զրույց, բանավեճ, քննարկում, արշավներ, էքսկուրսիաներ, թրեյնինգներ, կլոր սեղաններ, քայլարշավներ, էկոլոգիական խորհրդարան, բնապահպանական ակցիաներ և այլն/:

Էկոլոգիական կրթությունը և էկոլոգիական մշակույթի դեռահասների  դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Որպեսզի խուսափենք էկոլոգիայի վրա անցանկալի ազդեցություններից, որպեսզի չարվեն  էկոլոգիական սխալներ, որոնք վտանգավոր լինեն առողջության և կյանքի համար, ժամանակակից մարդը պետք է զինված լինի տարրական  էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:

  1. Ծրագիրը նպաստում է էկոլոգիական խնդրի կանխագուշակմանը և դրա հետևանքների վերացմանը հասարակության կյանքում: Պատասխանում է սովորողների ճանաչողական, ստեղծագործական, պրակտիկ պահանջներին: Անընդհատ էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի կարևոր օղակը հանդիսանում է շրջապատող աշխարհի մասին պատկերացումները և շատ կարևոր է, որ այդ պատկերացումները ներառեն բնության մեջ գոյություն ունեցող օրենքները և փոխադարձ կապերը, աշխարհի ամբողջականության, սեփական անձը որպես բնության մի մասի ընկալումը:

Բացի դրանից ծրագիրը նախատեսում է սովորողների գիտակցված մասնակցությունը բնապահպանական ակցիաներին:

Հիմնական գաղափարներըորոնց վրա հիմնվում է ծրագիրը.

 Գիտական – կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:

Մանկավարժական — Այս տարիքում դեռահասների մոտ դեռևս բավարար չափով չի ձևավորված ինքնուրույն գործողողությունների հմտությունները: Այդ պատճառով հանձնարարությունները ունեն այնպիսի բովանդակություն և այնպիսի խմբերից են  կազմված,  որ պահանջվող խնդիրները նրանք կարողանան  լուծել, ինչը  թույլ կտա նրանց այդ տարիքում այնքան կարևոր  բարձր  ինքնագնահատմանը և ինքնահաստատմանը:

Սոցիալական — Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ  շատ կենդանի օրգանիզմների գոյությունը  դրված է վտանգի տակ: Էկոլոգիական խնդիրները իրենցից մեծ վտանգ են ներկայացնում հասարակության, նրա ֆիզիկական և հոգեբանական առողջության համար: Այդ պատճառով էլ սովորողների մոտ կձևավորվի համագործակցային աշխատանք կատարելու անհրաժեշտությունը :

 Ծրագրի նպատակները և խնդիրները

Նպատակները.

  1. նպաստել հասկանալու էկոլոգիայի հիմնախնդիրների էությունը
  2. սովորողներին նախապատրաստել աշխարհայացքի ինքնուրույն ընտրության
  3. զարգացնել խնդիրները լուծելու ունակությունը
  4. դաստիարակել քաղաքացիական դիրքորոշում և պատասխանատվություն մարդկության և բնական միջավայրի նկատմամբ

Ուսուցումն ըստ ծրագրի հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

  • ակնհայտության սկզբունք
  • հասանելիության սկզբունք
  • անընդհատության և հաջորդականության սկզբունք
  • գիտակցության և ակտիվության սկզբունք
  • կայունության սկզբունք
  • հումանիզմի սկզբունք
  • անհատական-անձնային մոտեցման սկզբունք

Էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը, գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի, աշխարհայացքի ձևավորումը սկսվում է դպրոցից:

Սովորողը  պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների մասին:

Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն — եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, փորձերի կատարման և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, տեսաֆիլմերի դիտումների, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու, համապատասխան թեմայով ռեֆերատներ գրելու, պրեզենտացիաների, ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:

Սովորողները տիրապետելով ՏՀՏ-ներին` դասապրոցեսում և գնահատման ժամանակ կիրառում են ևʹ համակարգիչը, և΄ թվային ֆոտոխցիկը, ևʹ թվային ձայնագրիչը, ևʹ էլեկտրոնային գրատախտակը:

                                                       Ուսուցման  միջավայրը

Դասապրոցեսը կազմակերպվում է ուսումնական կաբինետում, որտեղ առկան են համացանցին միացված համակարգիչ, պրոյեկտր: Համակարգչում առկա է դասպրոցեսի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ուսումնական ծրագրերն ու նյութերը: Էկոկրթության կազմակերպման գործում առանձնահատուկ նշանակություն ունի նաև բնական միջավայրը: Այդպիսիք են ծառայում ուսումնական բակը, պարըեզը, այգիմ, ջերմոցը և այլն:

Կապը մյուս առարկաների հետ — ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում  են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն:  Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: Էկոլոգիական տարբեր միջազգային մրցույթների ժամանակ, ոչ հայախոս միջավալրում  սովորողները աշխատանքները ներկայացնում են օտար լեզուներով:

Էկոլոգիական շատ խնդիրներ, հատկապես տեխնածին, անթրոպոգեն խնդիրները հասկանալու և դրանց լուծումները առաջարկելու համար կարևոր է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության իմացությունը, իսկ  ՏՀՏ միջոցների կիրառման և ինտերնետի  շնորհիվ սովորողը ստանում է տեղեկատվություն, ձեռք է բերում գիտելիքներ և հմտություններ, որոնք նա կարող է կիրառել էկոլոգիական նոր ուսումնական նյութեր պատրաստելիս,  կյանքում:

Սովորողներին ուղղված պահանջներ

Սովորողները   պետք է հիմնական դպրոցից  ծանոթ լինեն էկոլոգիական խնդիրների հետ, փորձեն լուծել  այնպիսի  հիմնահարցեր, որոնք վերաբերվում է իրենց շրջապատին:

Կարողանան տեսնել, գնահատել, կանխել  իրենց շրջապատում տեղի  ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի  անդամներին և ընկերներին:

Բնապահպանական կրթությունը  ոչ միայն գիտելիքների ձևավորում է, այլև գործնական կարողությունների զարգացում, իսկ ամենալավ միջոցը գործնական աշխատանքների կատարումն է`շարունակել  ամենամյա ծառատունկը, թափոնների հավաքումը, դրանց երկրորդային մշակումն ու օգտագործումը, շրջապատի մաքրումը, համայնքային կառավարման մարմինների հետ կապերի հաստատումը:

Սովորողները  իրազեկ լինեն օրգանական գյուղատնտեսության նշանակության մասին՝ §շուկա-սննդամթերք –առողջ օրգանիզմ¦ կապը ճիշտ պատկերացնելու համար:

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

  1. Ուսումնականնյութի բացատրումլուսաբանում
  2.  Ինքնավերլուծություն, զրույցներ, հարցազրույցներ տարբեր սոցիալական խմբերի

ներկայացուցիչների հետ

  1. Զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության վերլուծություն
  2. Դերային խաղեր
  3. մասնագիտական փորձառություն
  4. Խաղերի ու մրցույթների անցկացում

7 Հաշվետվությունների ու գրավոր հաղորդումների պատրաստում

  1. մասնակցություն կլոր սեղանների
  2. Թեստային աշխատանքների ու ստուգարքի անցկացում
  3. Աշխատանք վիրտուալ գրադարաններում
  4. Ուսումնահետազոտական աշխատանքների իրականացում
  5. Հանրօգուտ աշխատանքների ծրագրերի իրականացում
  6. Մասնակցություն էկոլոգիական հ/կ – ների հրապարակային գործողություններին

Ուսումնական ճամփորդություններ

  1. Այցելություններ էկոլոգիական հիմնախնդիրների գոտիներ
  2. Ձեռք բերված գիտելիքների հանրայնացում այլ կրթական հաստատություններում
  3. Համալիր արշավներում սոցիալ – էկոլոգիական բաղադրիչի պարտադիր ներառում

 Դասի կազմակերպումը

Նախատեսվում է դասընթացը կազմակերպել ակտիվ ուսուցման մեթոդներով: Հիմնական նյութը սովորողների կողմից յուրացվում է  դասի ընթացքում: Դասի կազմակերպման հիմնական ձևերը տեսական և գործնական պարապմունքներն են: Համապատասխան թեման կարող է տրվել առարկայական առանձին մոդուլների միջոցով:

Սովորողները որպես առաջադրանքներ կատարում են ուսումնահետազոտական  աշխատանքներ և ուսումնասիրություններ էկոլոգիական տարբեր թեմաններով:

Տարբեր հոսքերում թեմաների ընտրությունը կարող է լինել էապես  տարբեր. այսպես, թարգմանչական դասարաններում կատարվում են  թարգմանչական աշխատանքներ` օգտագործելով սովորողների համապատասխան ունակությունները, միաժամանակ դասը վարում է տվյալ օտար լեզվի ուսուցիչը էկոլոգիայի ուսուցչի ներկայությամբ: Դա նպաստում է այն բանին, որ սովորողները ազատ կարող են ելույթներ ունենալ նաև ոչ հայախոս միջավայրում` տարբեր սեմինարների և հավաքների ժամանակ:

Ուսուցման ձևերից են նաև արտադասարանական աշխատանքները, միջոցառումները, էքսկուրսիանները և արշավների կազմակերպումը դեպի բնություն, հիդրոէլեկտրակայաններ, ջերմակայաններ,  տարբեր արտադրական ձեռնարկություններ:

Ցուցահանդեսների և ակցիաների մասնակցություն և կազմակերպում:

                                        Գնահատում

Սովորողի գնահատումը կատարվում է ըստ իրականացված նախագծերի: Նախագծերի վերջնական արդյուքը սովորողը տեղադրում է իր բլոգում, որից հետո հղումը ուղարկում դասավանդողին: Սովորող է պարտավոր է մասնակցել կիսամյակի ընթացքում իրականացվող բոլոր առարկայական նախագծերին: Առավել բարձր են գնահատվում այն նախագծերը որենք ունեն գործնական ու կիրառական նշանակություն:

Ուսումնական ճանապարհորդություններ

 1.1.  Այցելություն ՀՀ ազգային պարկեր` «Սևան» և «Դիլիջան»

Նպատակը  –  ծանոթանալ ազգային պարկի էկոհամակարգին, ուսումնասիրել
ընդգրկող տարածքը, կատարել հետազոտական աշխատանք` համեմատելով «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերը, առանձնացման պատճառները:

1.2.  ՀՀ պետական արգելոցներԽոսրովիէրեբունու

Նպատակը   —    հետազոտել պահպանվող տեսակները, ուսումնասիրել տարածքների կանոնադրությունը` համապատասխան որի կարգավորվում է պահպանվող տարածքների գործունեությունը:

1.3.  Հողերի թանգարան

Նպատակը  –   մանրամասն ծանոթանալ Հայաստանի հողային ծածկույթին, հողերի տիպերին, իմանալ դրանց քիմիական և ֆիզիկական հատկությունները, տեղաբաշխման առանձնահատկությունները: Կարողանալ հասկանալ, թե էկոլոգիական ինչ խնդիրներ ունեն այսօր ՀՀ հողերը:

1.4.  Ապարանի ջրամբար

Նպատակը  –  իմանալ, թե ջրօգտագործման որ ոլորտին է ծառայում, գետային է, թե լճային, արդյոք կենդանական աշխարհ կա ջրամբարում, և ինչպիսին է նրա էկոլոգիական վիճակը:

  1. Բնապահպանության թանգարան

Նպատակը  –  այստեղ սովորողները կարող են ծանոթանալ Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, իմանալ անհետացած և անհետացման եզրին գտնվող տեսակների մասի, հասկանալ, թե ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն վտանգը կանխելու համար:

  1. Կենդանիների ապաստարաններ

Նպատակը  –   հասկանալ, կենդանիներին ապաստարանում պահելու պատճառը, իմանալ, թե արդյո՞ք նրանք վտանգ են ներկայացնում շրջապատում ազատ շրջելիս, կատարել հետազոտական աշխատանք` արդյո՞ք այդ կենդանիները երկրի մասշտաբով ուսումնասիրության առարկա են և արժանանում են համապատասխան վերաբերմունքի` որպես բնության տեսակ:

  1. Այցելել հանքարդյունաբերական ընկերություններ և հանքեր

Նպատակը  –   պարզել ՀՀ ընդերքի ռեսուրսների շահագործման աստիճանը, հասկանալ այդ ընկերությունները կարողանո՞ւմ են իրենց հասցրած վնասը փոխհատուցել և ի վերջո, դեռ ինչքա՞ն ժամանակ կարող ենք շահագործել այդ ռեսուրսներ: Արդյո՞ք մեր սերունդներին կայուն զարգացում կապահովվի:

  1. ՀՀ սեյսմիկ կայան

Նպատակը  –   Հայաստանը գտնվում է սեսմիկ անկայուն տեղամասում, ինչպես են ազդում մեր երկրի մայր ապարների վրա ընդերքաօգտագործման, տարբեր շինարարական աշխատանքները,  Տարերային աղետների  էկոլոգիական հետևանքները:

  1. Հայաստանի հիդրոմետ կայան

Նպատակը  –  ջերմոցային էֆֆեկտը, կլիմայի գլոբալ փոփոխությունը և Հայաստանը: Ինչպես են ազդում կլիմայական փոփոխությունները մեր երկրի կլիմայի և եղանակային պայմանների վրա:

  1. Թափոններվերամշակող ընկերություն

Նպատակը  –   ծանոթանալ վերամշակման մեխանիզմին, գիտակցել, որ երկրորդային վերամշակումը շատ կարևոր է էկոլոգիական աղտոտումներից խուսափելու համար, կատարել ստեղծական աշխատանք` առաջարկել սեփական մեխանիզմը այս կամ այն թափոնը վերամշակելու համար:

Դասընթացների բովանդակությունը

10-րդ դասարան

Տարեկան  68 ժամ

Ծրագիրը ընդգրկում է հետևյալ թեմաները.

  1. էկոլոգիա և բնապահպանություն — հիմնախնդիրները — 5 ժամ
  2. Ջուր, ջրոլորտ — 6ժամ
  3. Օդ, մթնոլորտ, մթնոլորտի աղտոտում, ջերմոցային էֆեկտ, օզոնային շերտի քայքայում և կլիմայի փոփոխություն — 6ժամ
  4. Բուսական և կենդանական աշխարհ — 6 ժամ
  5. Հող, հողային ռեսուրսներ-6-ժամ
  6. Էներգախնայողություն — 9 ժամ
  7. Թափոնների հիմնախնիրը — 4 ժամ
  8. Շրջակա միջավայրի մոնիթորինգ — 4 ժամ
  9. Ուսումնական ճամփորդություններ-10 ժամ

11-րդ դասարան

Տարեկան  68 ժամ

  1. Կենսաբազմազանության հիմնախնդիրը — 4ժամ
  2. Կենսական միջավայր — ջերմություն, լույս,  խոնավություն, օդ- 4ժամ
  3. Շրջակա միջավայրի վերահսկողություն — 5ժամ
  4. Մարդու ապրելավայրն ու ապրելակերպը, մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը-5 ժամ
  5. Բնական ռեսուրսներ — 4ժամ
  6. Տարերային և տեխնածին աղետներ -4ժամ
  7. ՀՀ բնական պայմաններն ու ռեսուրսները- 2ժամ
  8. Ռեսուրսների օգտագործման հետևանքները ՀՀ-ում-2ժամ
  9. ՀՀ տնտեսությունն ու բնապահպանոըթյունը-4ժամ
  10. ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման տարածքներ — 4ժամ
  11. Ուսումնական ճամփորդություններ-10 ժամ

 Գրականություն

  1. Ֆիզիկա, 10-12-րդ դաս.
  2. Քիմիա, 10-12-րդ դաս.
  3. Կեսաբանություն 10-12-րդ դաս.
  4. Աշխարհագրություն, 7-10-րդ դաս.
  5. Ա. Գասպարյան  ՙԲույսերի աշխարհագրություն՚, 1986թ.
  6. Բ.Գրժիմեկ ՙՎայրի կենդանին եւ մարդը՚, 1985թ.
  7. У, Нейл» География жизни» 1973г
  8. Earthsearch — A kinds’ geography museum in a book 1994
  9. Zap science 1997
  10. Wonderscience — Elementary science activities, 1997
  11. Մայիլյան Ռ.Ս. , Եղիազարյան Ս.Ս., Դավթյան Ն. Հ. ՙԷկոլոգիա և բնապահպանության հիմունքներ՚
  12. Խ. Միրիմանյան, Բնության պահպանության հիմնական խնդիրները, 1979թ.
  13. Հայրումյան Կ. Ա., Գաբրիելյան Է. Ց., Ղազարյան Վ. Օ. ՙՀայկական ՍՍՀ Կարմիր •իրքը՚

14..      Էներգախնայողություն, ՙԱզգային լրացում, Հայաստան՚  ԷՌՕԴԾ, 2006թ

  1. Ո. Մարուխյան, Ա. Հովսեփյան ՙԱնձի էկոլոգիական կուլտուրան՚, 2005թ.
  2. ՙՄիտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես ՚, բնապահպանական կրթության ձեռնարկ, 2007թ.
  3. Ո. Մարուխյան, Ա. Հովսեփյան ՙԷկոլոգիական դաստիարակություն՚,ՙՏարերային աղետներ՚, ՙՄարդկություն մոլորակը՚, ՙՀայաստանի էկոլոգիական իրավիճակը՚,  ՙՄարդը և բնությունը՚,ՙԷկոլոգիական էթիկա՚, ՙՏեխնապաշտության վնասները՚, ՙՀայոց բնապահպանական մշակույթի արմատները՚, ՙԷկոլոգիա և մշակույթ՚
  4. Կ. Գրիգորյան և այլոք« Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» 2010թ.
  5. Մ. Դավթյան «Շրջակա միջավայր և բնապահպանություն»,2010թ.
  6. «Սեյսմիկ պաշտպանությունը և նրա կազմակերպումը» 2002թ.
  7. Ամսագիր «Բնագետ»

Կայքեր`

http://www.mskh.am

http://www.slideshare.net/mskh/ekologia-4293052

http://ecoman.do.am/

http://gradaran.mskh.am/node/8640

http://gradaran.mskh.am/node/8630

http://gradaran.mskh.am/node/8634

http://blip.tv/armeniatree/every-tree-2321712

http://www.slideshare.net/EcomanMSKH/ss-7872540

http://www.slideshare.net/EcomanMSKH/ss-7872551

http://blip.tv/teghut/teghut-bread-of-children-part-1-2854022

http://www.youtube.com/watch?v=KuUm6hzWa8A

http://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D5%A1

http://klorblog.com/%D5%A3%D5%AC%D5%B8%D5%A2%D5%A1%D5%AC-%D5%BF%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%BD%D5%B8%D6%82%D5%BF/

http://report.am/am/news/society-4/global-taqacum-hayastan

Իրականացվող նախագծեր.

  1. Հողօգտագործում
  2. Ջրոլորտ
  3. Մթնոլորտ
  4. Բնական աղետներ

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s