«Բնագիտություն» առարկայի ծրագիր 4-5-րդ դասարանների համար

Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝
• Էկոլոգիա – ընդհանուր ծանոթացում էկոլոգիա գիտության հետ
• Ֆիզիկական աշխարհագրություն
• Կենսաբանություն
• Ֆիզիկա
• Աստղագիտություն
• Քիմիա
• Բնապահպանություն

«Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը.

4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ
պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված
գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:

Այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի
հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների
ինքնուրույն ուսումնասիրության համար: Բնագիտական փորձերի միջոցով սովորողը կենտրոնացնում է իր ուշադրությունը այս կամ այն երևույթի վրա, ուշադրությունը կենտրոնացնում այս կամ այն երևույթի վրա, ձևավորում հարցեր տալու սովորություն, բնության և բնական երևույթների նկատմամբ ուշադրություն, փորձարարական և բնապահպանական աշխատանքի նախնական հմտություններ։ Բնագիտական աշխատանքի արդյունքում զարգանում են նրա ուսումնական ընդհանուր կարողությունները, հմտությունները՝ տրամաբանություն, հետևողականություն, զարգանում է նրա աշխատասիրությունը, տրամաբանությունը,
համառությունը, հետևողականությունը, ինքնուրույնությունը, վերլուծելու, համագործակցային ունակությունները, ինքնուրույն «հայտնագործություններ»  կատարելու ձգտումը: Փորձերը կատարվում են լաբորատոր սարքերով, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն սարքեր են պատրաստվում:
Սովորողը ըստ իր ընդունակությունների զարգացնում է իր կարողությունները և հմտությունները:
Սովորողը ծանոթանում է նաև բնապահպանական խնդիրների, շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտության, մարդ-բնություն փոխհարաբերության, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման հետ:
Բնագիտությունը փոխկապակցվում է մայրենի և օտար լեզուների, մաթեմատիկայի, կերպարվեստի, դիզայնի, ֆիզկուլտուրայի, թատրոնի, երաժշտության
հետ:

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

1. դիտել և նկարագրել երևույթը
2.երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ
3.երևույթների դիտումների արդյունքների բացատրության
համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել
4.հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման
միավորները և նրանց միջև եղած կապերը
5.փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
ներկայացնել
6. պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին
7. փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
8. փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ
9.Տարին 3-4 նախագիծ ներկայացնի՝ անհատական կամ խմբային:

Թվարկված հմտությունների և գիտելիքների ձևավորումը բնագիտական
կրթության առանցքային խնդիրներն են: Բայց դրանց սկիզբը դրվում է հենց
բնագիտության դասավանդման ընթացքում:

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտությունը հիմնականում ուսումնասիրվում է փորձերի միջոցով,
անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակ,
• թվային ֆոտոխցիկ,
• տեսախցիկ,
• էլեկտրոնային ռեսուրս,
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն:
Ուսումնական միջավայր է ջերմոցը, բակը, բնությունը, աստղացուցարանը, ասղադիտարանը:

Թեմաները ըստ չափորոշիչների
2013-2014թթ. ուս.տարում նորամուծությունն էր նախագծային ուսուցումը: Այսինքն թեման ուսումնասիրում ենք նախագծի տեսքով, որը էլ ավելի է թույլ տալիս ընլյանելու սովորողների մտահորիզոնը, ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև ավելի լայն շերտերով ուսումնասիրել տվյալ թեմաները դասագրքի վերնագրերից դուրս: Բացի ներքոհիշյալ նախագծային թեմաներից կարող են լինել նախագծեր, որոնք կառաջարկվեն սովորողների կողմից, հաշվի առնելով նրանց հետաքրքրությունը այս կամ այն երևույթի նկատմամբ։
Դրանք կարելի է նախատեսել կիսամյակում՝ 1-2 նախագիծ:

4-րդ դասարան
* Տիեզերք: Արեգակնային համակարգ
* Երկիր մոլորակ. Մայրցամաքներ և օվկիանոսներ
* Լուսին. Հետազոտումն աստղադիտակի միջոցով
* Տեղանքի հետազոտում և կողմնորոշում, կողմնորոշում բնության մեջ
* Բնակավայրի հատակագծի կազմում
* Չափեր և չափումներ
* Ես և իմ մարմինը. առողջ ապրելակերպ
* Շրջակա միջավայրի խնամք. բույսեր և կենդանիներ
5-րդ դասարան
* Մարմիններ և նյութեր
* Չափեր և չափումներ
* Երկիր մոլորակի կառուցվածքը, ոլորտները և դրանց փոխադարձ կապերը՝ -Երկրի ներքին կառուցվածքը, Երկիրը կազմող ապարները, օգտակար հանածոները -ՀՀ բնական ռեսուրսները, օգտակար հանածոները, ՀՀ-ում հանդիպող ապարների տեսակները
-Մակերևույթի ձևեր
-Բնական աղետներ՝ հրաբուխ, ջրհեղեղ, երկրաշարժ, սողանք և այլն: Անվտանգության կանոնները բնական աղետների ժամանակ -Երկրի ջրային թաղանթը, ջրի նշանակությունը, հատկությունները, ջրի շրջապտույտը բնության մեջ -Համաշխարհային օվկիանոս՝ օվկիանոսներ, ծովեր, լճեր, ստորգետնյա և մթնոլորտային ջրեր
-Ջրի հիմնախնդիրը Երկիր մոլորակի վրա -Մթնոլորտ, դրա սահմանները, կառուցվածքը
-Մթնոլորտի խոնավությունը. մառախուղ, ամպեր, մթնոլորտային տեղումների առաջացումը
-Քամի, քամու առաջացումը, քամիների տեսակները
-Մթնոլորտային ճնշում
-Եղանակ, դրա փոփոխությունը
-Մթնոլորտի աղտոտվածության հիմնախնդիրը

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական
բովանդակությունը, կազմակերպումը

Ծրագիրը հիմնվում է դիտարկումների, փորձերի, հետազոտությունների, ինքնուրույն ուսումնասիրությունների, եզրահանգումների, նոր խնդիրների առաջադրման վրա: Սովորողը ուսուցչի օգնությամբ կամ առանց նրա, յուրացնում է տեսական նյութերը՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ, կատարում է փորձեր, գործնական աշխատանքներ, որոնք ձևակերպում է էլեկտրոնային եղանակով, մասնակցում է ուսումնական ճամփորդություններին: Դասերը ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղադիտակով դիտումներով, աստղացուցարան, թանգարաններ և ցուցահանդեսներ այցելելություններով, հայրենագիտական ճամփորդություններով:
Հիմնական գործունեությունը սովորողը իրականացնում է դասի ժամանակ:
Տանը սովորողը զբաղվում է ինքնակրթությամբ, իր ցանկությամբ կատարում է իր՝ որպես լրացուցիչ կրթություն ընտրած տնային աշխատանքը, կարդում գիտահանրամատչելի գրականություն:
Անհատապես կամ փոքր խմբով սովորողը կատարում է հետազոտական աշխատանք, մասնակցում է տարբեր մրցույթների:
Հատուկ կարիքներով սովորողները, ըստ իրենց կարիքի, ներառվում են խմբային աշխատանքների մեջ:
5.Գնահատումը
Սովորողները գնահատվում են ստուգարքային տարբերակով՝ըստ իրենց կատարած աշխատանքի: Յուրաքանչյուր թեմա ամփոփելիս ներկայացնում են թեմային վերաբերող նախագիծ էլեկտրոնային եղանակով կամ տրվում է թեստային աշխատանք:
Կարևորվում է մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին մասնակցությունը և դրանց անդրադարձը: Խրախուսվում է ուսումնա-հասարակական նախագծերի մասնակցությունը և գիտելիքների գործնական կիրառությունը: Կիսամյակի ընթացքում ստեղծվում է սովորողի անհատական թղթապանակը, որտեղ ամփոփվում է կատարած աշխատանքները: Տարեկան գնահատումը կատարվում է ստուգարքային աշխատանքի՝ էլեկտրոնային բնագիտական գիրք ստեղծելու հիման վրա:
Գրականություն
Ս. Նեսիսյան, «Աստղալից երկինք»
Բ. Թումանյան, «Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից»
Վ. Վասիլյան «Աստղային այբուբեն»
Ֆ. Լևի «Ինչից է ամեն ինչը»
Ф. Рабиза «Опыты без приборов»
Ф. Рабиза «Космос у тебя дома»
М. Гершензон «Головоломки профессора Головоломкина»
M. Gardner «Amusing experiments»
Էլեկտրոնային ռեսուրսներ
Հասմիկ Նալբանդյան
Ազնիվ Հովհաննիսյան
Իվետա Ջանազյան

Автор: Եղյան Անահիտ

դասավանդողի անհատական,կրթական կայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s